Հայոց եկեղեցու ձևավորումը 1-3-րդ դարերում

Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ։ Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսիառաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները։

Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար։ Նպաստող հանգամանք էր նաև Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Զարեհավանում հրեական համայնքների գոյությունը. քրիստոնեության առաջին քարոզիչները իրենց գործունեությունը սկսում էին հենց այդ համայնքներից[4]: 197 թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ։

Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196 թթ), Խոսրով Ա (196-216 թթ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների։ Սրանց մասին նկարագրություններ են առկա Կապադովկիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի (230-268 թթ) «Եկեղեցու հալածանքների պատմությունը» գրքում։ Եկեղեցական պատմության հայր Եվսեբիոս Կեսարացին հիշատակում է նաև ապաշխարողական մի նամակ՝ «ուղղված Հայաստանի քրիստոնյաներին, որոնց եպիսկոպոսն է Մերուժանը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *